18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Քոչարյանը պիտի ՀՀԿ-ի դուռը ծեծի, եթե ուզում է վերադառնալ /վիդեո/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից տպավորություն է ստեղծվում, որ նա ուզում է վերադառնալ, սակայն դա չի ուզում անել՝ հիմնվելով որևէ կուսակցության վրա: ՛՛Նա շարունակում է պնդել՝ եթե ազգովի խնդրեք, ես հետ կգամ, ես չեմ ուզում դառնալ ինչ-որ մի կուսակցության դրածո, որովհետև դա սահմանափակում է նրա գործունեությունը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նշենք, որ իր հարցազրույցում Ռ. Քոչարյանն ասել էր, որ հանգամանքներից է կախված իր վերադարձը քաղաքականություն, նա խոսել էր նաև տնտեսության հեռանկարների, հաջողությունների ու անհաջաղությունների մասին: 

Ըստ սոցիոլոգի՝ երկրորդ նախագահի ՛՛բախտն ուղղակի բերել է՛՛, քանի որ նրա կառավարման տարիներին համաշխարհային տնտեսկան աճ էր, իսկ նրա գնալուց հետո տնտեսական ճգնաժամ սկսվեց ամբողջ աշխարհում: ՛՛Իր գնալու, գալու հետ դա կապ չունի՛՛,-նշեց նա: 

Ադիբեկյանի խոսքով՝ կա կայացած քաղաքական համակարգ, կայացած կուսակցություն՝ ՀՀԿ-ը, և ՛՛եթե Ռոբերտ Քոչարյանն ուզում է վերադառնալ, նա պիտի դուռը ծեծի ՀՀԿ-ի, ասի՝ թույլ կտաք, որ ներս մտնեմ՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ