23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խնդրում եմ յուրաքանչյուրիդ՝ միացեք այս դաժան պայքարին ու գնացեք աշխատեք COVID19-ի դեմ պայքարի հատուկ բժշկական հաստատություններում. Արմեն Մուրադյան

«ԽՆԴՐԱՆՔ

Հարգարժան կոլեգաներ․․․ Ամենաբարդ, ամենապատասխանատու ամենահամարձակ մասնագետներ` մեր թանկագին անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությունը ընտրած կլինիկական օրդինատորներ, խնդրում եմ յուրաքանչյուրիդ՝ միացեք այս դաժան պայքարին ու գնացեք աշխատեք COVID19-ի դեմ պայքարի հատուկ բժշկական հաստատություններում, ձեր կարիքն այսօր ունեն մեր Պրոֆեսիոնալ բուժաշխատողները։

Տեղեկացնում եմ Ձեզ, որ Բժշկական համալսարանը Պարետատուն է ներկայացրել Ձեր տվյալները, այս պահին Դուք եք բժշկական «արտադրական» այն կարևորագույն, հզորագույն շարժիչ ուժը ու մեր բոլորի հույսը․․․

Խնդրում եմ, միացեք մեր Բժիշկներին, Ձեր կարիքն ունենք բոլորս․․․
Ժամանակն է եկել, ևս մեկ անգամ ամբողջ Աշխարհին ապացուցելու, որ «Հերացի» անունը կրող բուհի շրջանավարտն ԱմենաԶորեղն է ու ԱմենաԿատարյալը․․․

Մեր ուսումնառության ընթացքում մեզ սովորեցրել են, հոգատարությամբ վերաբերվել մեր պացիենտներին, մենք գիտեինք, գիտակցել ենք, որ ընտրում ենք մի ճանապարհ, որը չպետք է լինի նյութապաշտության դաշտում, մենք պարտավոր ենք այսօր ծառայել մեր Հասարակությանը՝ այլընտրանք պարզապես չունենք!!!

Գեթ 1 րոպե չեմ էլ կասկածում, որ հաղթելու ենք այս չարիքին՝Covid-ին, քանի որ անձամբ պատիվ եմ ունեցել ճանապարհ անցնել այն Մարդկանց հետ՝ ովքեր այսօր առաջնագծում կռվում են․․․ Խոնարհվում եմ նրանցից յուրաքանչյուրի առջև, նրանք մշտապես անգնահատելի, անմնացորդ ծառայել են ու ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։ Հաղթանակի պահը մոտեցնելու համար անհրաժեշտ է մեր բոլորիս ջանքերի միավորումը, խնդրում եմ Ձեզ միացեք, դարձեք հենասյուն, օգնեք այս Պատերազմն արագ հաղթենք։

Վստահ եմ՝ կկարդաք ու կմտածեք խնդրանքիս շուրջ ու կմիանաք կորոնավիրուսի դեմ պայքարող մեր Բուժաշխատողներին։

Հ․ Գ․ Հավելեմ, որ արդեն իսկ 9 մասնագետ՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցից 3, Հերացի թիվ 1 համալսարանայան հիվանդանոցից 3, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնից 3 անեստեզիոլոգներ և ռեանիմատոլոգներ միացել են Covid-ի դեմ պայքարին՝ հատուկ նախատեսված բուժհաստատություններում, միացեք նրանց, կրկին ԽՆԴՐՈՒՄ ԵՄ …

Հարգանքներս` Յուրաքանչյուրիդ »,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ