Հնարավոր են կարճատև տեղումներ
Սեպտեմբերի 1-ին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին`հարավ-արևելյան` 5-10մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-ին կնվազի 1-2 աստիճանով, 3-ին կբարձրանա 2-4, արևելյան շրջաններում` 5-6 աստիճանով: