16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը շնորհավորել է անվանի բժշկին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանին` ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:

“Մեծ է Ձեր ներդրումը Հայաստանում բժշկագիտության, մասնավորապես ուռուցքաբանության զարգացման գործում: Ձեր թե՛գործնական եւ թե՛ տեսական աշխատանքները հարստացրել են Հայաստանի բժիշկների զինանոցը, բարձրացրել մեր գիտության միջազգային հեղինակությունը, իսկ ամենակարեւորը՝ փրկել եւ փրկելու են բազմաթիվ մարդկային կյանքեր:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք եւ նոր հաջողություններ Ձեր վեհ եւ մարդասիրական առաքելության մեջ”,-ասված է Նախագահի շնորհավորական խոսքում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ