23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Օրը ցերեկով քաղաքի կետրոնում անհայտ վարորդը միտումնավոր մեքենայիս ուղղությամբ էր քշում. Արփինե Հովհաննիսյան

Օր չկա, որ ծեծ ու ջարդ կամ սպանություն չլինի, այլանդակ բառապաշարը դե կա ու կա, անցյալ օրն էլ օրը ցերեկով քաղաքի կետրոնում անհայտ վարորդը միտումնավոր իմ մեքենայի ուղղությամբ էր քշում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախակին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Tigran Atanesyan-ի տան վրա են հարձակվել։ Սպառնալիքներ տեղացել են կնոջ ու երեխաների ներկայությամբ։ Օրը ցերեկով։ Միայն փաստերի շարադրանքն ինքնին հիշեցնում է միջին վիճակագրական ավտորիտար պետության բնութագիր։ Բայց չէ ինչ ենք խոսում…. «ժողովրդավարության բաստիոն», «սեր», «հանդուրժողականություն», էն «Freedom House»-ի ասած էլի մի շարք անիմաստ անկապ բառեր ու առաջընթացներ։

Սա Փաշինյան Նիկոլի ստեղծած Հայաստանն է, սա «չհեղափոխության» «պահպանության» կարիք ունեցող «արժեքներն» են։ Օր չկա, որ ծեծ ու ջարդ կամ սպանություն չլինի, այլանդակ բառապաշարը դե կա ու կա, անցյալ օրն էլ օրը ցերեկով քաղաքի կետրոնում անհայտ վարորդը միտումնավոր իմ մեքենայի ուղղությամբ էր քշում։ Հաջողվեց խուսանավել։ Ականատեսներ կան։ Ցավոք, չեմ ֆիքսել համարները, այլապես իրավապահներին կդիմեի։

Սա փողոցում հայտնված պետության, գետնին ընկած իշխանության, դիմազրկված իրավապահ համակարգի ու այլ արատների «քերթողահայր» ինքնադատաստանի սպառնալիք հնչեցրած վարչապետի դեմքն է։ Նրա վաստակը, նրա մեղքը, նրա «ձեռքբերումը»։ Սեփական հայրենիքում ապիկարների ու անհայրենիքների խմբակի պատճառով անհանգիստ ապրող հազարավոր մարդիկ ու ծանր շնչառություն ունեցող երկիր։

Ամեն ինչ լավ է լինելու։ Չկասկածեք»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ