26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հնարավոր է՝ գնանք խորը սորտավորման, որը նաև պատերազմի ժամանակ է արվում․ Արսեն Թորոսյան

Հնարավոր է՝ խորը սորտավորման գնանք, որը նաև պատերազմի ժամանակ է արվում, երբ այն պացիենտներին են հիմնականում վերցնում բուժման, որոնք փրկվելու շանս ունեն։ Բայց մենք ամեն ինչ անում ենք, որ դրան չգնանք»,- այսօր Հանրային խորհրդի առցանց նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այն տարբերակով, որ, եթե այսօրվանից նոր հիվանդ չունենանք, արդյո՞ք արդեն ունեցած հիվանդները մեզ կբերեն խորը սորտավորման, չեմ կարծում, որովհետև բոլոր հիվանդները, ամեն դեպքում, ստանում են բուժօգնություն, նրանք պարզապես հիվանդանոցներում պառկած չեն, որպեսզի նրանց վիճակը չծանրանա, և դա մեզ բավականին լավ հաջողվում է։

 Մենք սկզբում մոտավորապես գիտենք՝ ով է ծանր դառնալու, դրանք մեր տարեց քաղաքացիներն են, քրոնիկական հիվանդություն ունեցող քաղաքացիներն են, նաև՝ ուշացած դեպքերը։ Մենք, դժբախտաբար, հիմա էլ ունենում ենք ուշացած դեպքեր, որ քաղաքացին լինում է այնպիսի վիճակում, որ, օրինակ՝ թոքերի թթվածնի սատուրացիան այնքան ցածր է, որ իրեն պարզապես մեկ օր կարողանում ենք մի բան անել ու չենք կարողանում փրկել։ Դրա համար չեմ կարծում, որ, եթե թիվը մնա այսպես, ապա խորը սորտավորման կարիք կունենանք։ Դրա կարիքը կլինի թվի աճի ժամանակ»,- պարզաբանեց նախարարը։
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ