15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՂՀ ճանաչման մասին բանաձեւը Ղարաբաղի միջազգային ճանաչման սկիզբն է.Շարմազանով

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին ընդունված բանաձեւը  Ազգային ժողովի փխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն առաջընթաց է համարել Ղարաբաղի միջազգային ճանաչման ճանապարհին:  

Ըստ Շարմազանովի,  ԼՂՀ ճանաչման մասին բանաձեւի ընդունումը ԱՄՆ ամենաազդեցիկ նահանգներից մեկի կողմից նշանակում է, որ միջազգային հանրությունը հասկանում է՝ ԼՂՀ-ն դե-ֆակտո անկախ պետություն է եւ Ղարաբաղի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի:

“Շարունակվում է ազգերի ինքնորոշման իրավունքի հաղթարշավը, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ ԼՂՀ-ն դե-ֆակտո անկախ պետություն է”,-նշել է Է. Շարմազանովը:

Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Կալիֆորնիայի Սենատի որոշումը օրինակ կդառնա ոչ միայն ԱՄՆ մյուս նահանգների, այլեւ աշխարհի այլ երկրների համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ