06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Կալիֆորնիայի սենատը ճանաչել է Ղարաբաղի անկախությունը

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի սենատը նախօրեին ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձեւը: Սենատի որոշմամբ  բանաձեւը ներկայացվելու է  ԱՄՆ կոնգրեսին եւ նախագահին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին նպաստեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը:

Բանաձեւը սենատին ներկայացրել էր սենատոր Քեւին դե-Լեոնը` նշելով, որ այդ տարածքը հայկական է եւ 100 տոկոս բնակեցված է հայերով: Բանաձեւը իրենց ելույթներով պաշտպանեցին անեւ սենատորներ Թոմ Բերհիլը եւ Ռիկարդո Լարան: Ըստ լրատվամիջոցների, Կալիֆորնիայի օրենսդրական պատմության մեջ նման բանաձեւի ընդունում գործնականում տեղի է ունենում առաջին անգամ:

Նշենք, որ  Կալիֆորնիայի վեհաժողովը Արցախի անկախության մասին օրինագիծը 72/1 ձայների հարաբերակցությամբ ընդունել էր այս տարվա մայիսի 8-ին: Օրինագիծը խրախուսում եւ աջակցում է որպես ազատ-անկախ պետություն զարգանալու ԼՂՀ շարունակական ջանքերին: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ