04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Կանադայի Համադաշնության խորհրդարանական պատվիրակությանը

Օգոստոսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Կանադայի Համադաշնության խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին պատգամավորներ Բրեդ Բաթը, Լեոն Բենուան, Ռաս Հյուբերտը և ՙՄեկ ազատ աշխարհ՚ ՀԿ-ի նախագահ Մաջիդ էլ Շաֆին, ՀԿ անդամներ Սամուել Պլետտը և Հանի Պողոսյանը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, կարևորեց Հայաստանի և Կանադայի միջև քաղաքական երկխոսությունը և երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ երկու երկրներն ունեն համագործակցության բարի ավանդույթներ, և Հայաստանը մեծ նշանակություն է տալիս միջխորհրդարանական կապերի խորացմանը:Գալուստ Սահակյանը միջխորհրդարանական կապերի  զարգացման գործում  կարևորեց բարեկամական խմբերի աշխատանքը և նշեց, որ ՀՀ Ազգային ժողովում կա Հայաստան-Կանադա բարեկամության պատգամավորական խումբ: Ազգային ժողովի նախագահը բարձր գնահատեց հայ և կանադացի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ում, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում և այլ հեղինակավոր միջազգային կառույցներում:

 Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով և բարձր է գնահատում Կանադայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:Պարոն Սահակյանը նշեց, որ 2015 թ.-ին լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, և անդրադառնալով մարդկության դեմ հանցագործությունների դատապարտմանը՝ բարձր գնահատեց Կանադայի դերակատարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:ՀՀ ԱԺ նախագահը հյուրերին հրավիրեց մասնակցելու 2015 թ.-ի ապրիլին Երևանում կազմակերպվելիք ՙԽորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության՚ խորագրով միջազգային համաժողովին: Պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար և նշեցին, որ առավոտյան այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ծանոթանալով թանգարանի ցուցանմուշներին՝ լիովին զգացել են հայ ժողովրդի ցավը:

Նրանք սիրով ընդունեցին ՀՀ ԱԺ նախագահի՝ միջազգային համաժողովին մասնակցելու հրավերը և կարծիք հայտնեցին, որ ցեղասպանության ճանաչման հարցը ոչ միայն Թուրքիայի իշխանությունների խնդիրն է, այլև թուրք ժողովրդի:Հանդիպման մասնակիցները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ