Քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների տեխնիկական վերազինման մասին
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ “Աջակցություն առողջապահական կազմակերպություններին բժշկական սարքավորումների ձեռքբերման համար” ծրագրի շրջանակներում Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններին 2014 թվականի առաջին կիսամյակում տրամադրվել է 75 886.0 մլն դրամ ընդհանուր արժողությամբ 14 անուն բուժսարքավորում, այդ թվում՝ 2 ռենտգենային սարք, ուլտրաձայնային հետազոտման 5 սարք՝ կարդիոտվիչով, 1 ուլտրաձայնային հետազոտման դոպպլեր սարքավորում, 2 կոլպոսկոպ եւ իմունաֆերմենտային 4 անալիզատոր:
Ըստ նշանակության, 1 ուլտրաձայնային հետազոտման դոպպլեր սարքավորումը տրամադրվել է «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ին` մանկաբարձության, գինեկոլոգիայի, մամոլոգիայի, ուրոլոգիայի, կարդիո, պերիֆերիկ անոթների եւ մանր օրգանների, մանկաբուժության, նեոնատոլոգիայի, տրանսկրանիալ հետազոտումների եւ ներորովայնային հետազոտությունների համար: Սարքավորումն ունի ուլտրաձայնային դիագնոստիկ ծրագրերի փաթեթներ մանկաբարձական, գինեկոլոգիական, ուրոլոգիական, պտղի սրտի գնահատման, անգիոլոգիական հետազոտումների հնարավորություն: 5 ուլտրաձայնային հետազոտման սարք 2 տվիչով տրամադրվել է «Նորք Մարաշ» ԲԿ, «Թիվ 8 պոլիկլինիկա», «Թիվ 20 պոլիկլինիկա», «Թիվ 22 պոլիկլինիկա» եւ «Էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ-ներին: 4 իմունաֆերմենտային անալիզատորները տրամադրվել են Լ. Հովհաննիսյանի անվան «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտին», «Թիվ 1 պոլիկլինիկա», «Թիվ 8 պոլիկլինիկա», «Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ-ներին:
Սարքը նախատեսված է բիոքիմիական լաբորատոր հետազոտություններ կատարելու համար: 2 կոլպոսկոպ հատկացվել է «Թիվ 17 պոլիկլինիկային» եւ «Դավիթ Անհաղթ» ԲԿ ՓԲԸ-ին: Վերջին 25 տարիների ընթացքում աննախադեպ էր նաեւ նոր սերնդի ռենտգեն ապարատների ձեռքբերումը, որոնք տրամադրվել են «Թիվ 8 պոլիկլինիկա» եւ «Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ-նեին: