Քաղաքապետարանը հայցում է երեւանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը
2014 թվականին Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում կասֆալտապատվի 2.0 մլն. քռ.մ տարածք, որից 622300 քառակուսի մետրը բաժին է ընկնում հիմնանորոգման աշխատանքներին: Ըստ այդմ, ամբողջությամբ կբարեկարգվի 23 փողոց, ներառյալ մայթերի ասֆալտապատումը, նոր եզրաքարերի տեղադրումը, հաշմանդամների եւ մանկասայլակների համար նախատեսված թեքահարթակների կառուցումն ու դիտահորերի կարգաբերումը:
Մինչ այդ կենսապահովման ոլորտի կազմակեպությունները հիմնանորոգման ցանկում առկա բոլոր փողոցներում ավարտել են իրենց մասնագիտական աշխատանքները, քանի որ ասֆալտապատումից հետո բացառությամբ վթարային դեպքերի, այլ գործընթաց ծավալել չի թույլատրվի:
Ներկայում, բացի Նոր Արեշի 50 -րդ փողոցի, մնացած բոլոր տեղերում աշխատանքները մեկնարկել են, իսկ Շիրակի եւ Ագաթանգեղոսի փողոցներում գործընթացն արդեն ավարտվել է եւ այդ ճանապարհահատվածները լիարժեք շահագործվում են: Ավարտված է նաեւ մայթերի ասֆալտապատման ընդհաուր ծավալի շուրջ 40 տոկոսը: Տարվող աշխատանքը պատասխանատու կառույցների կողմից մշտապես վերահսկվում է:
Ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Աշխատանքների ծավալման առաջին նախապայմանը բարձրորակ ասֆալտապատում իրականացնելն է: Բացառությամբ շահագործման տարիների ընթացքում ի հայտ եկած հնարավոր կոմունալ-կենցաղային վթարների դեպքերի, 5 տարվա ընթացքում առաջացած ցանկացած այլ թերություն ասֆալտապատող կազմակերպությունները պայմանագրային հիմունքներում ամրագրված կետով կվերացնեն սեփական միջոցներով: Ճանապարհաշինարարները վստահեցնում են, որ 2014 թվականի ծրագրով նախատեսված փողոցների հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում:
Փողոցների հիմնանորոգմամբ պայմանավորված պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երեւանի քաղաքապետարանը հայցում է երեւանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը: