18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ալիեւը համամիտ չէր Սերժ Սարգսյանի հետ /լրացվում է/

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Սարգսյանի խոսքով,  խնդիրը պետք է լուծել կոմպրոմիսային տարբերակներ փնտրելով, որոնք առաջարկվում են Մինսկի խմբի կողմից:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի համանախգահների ջանքերը՝ հարցը լուծելու եւ կողմերին մերձեցնելու հարցում, հաջողություն դեռեւս չունի:

“Անկասկած, մենք հարգում ենք միջազգային ձեւաչափերը եւ շարունակելու ենք աշխատել մեր գործընկերների հետ, բայց մենք նաեւ հաշվի ենք առնում մեր մտերիմ հարաբերությունները եւ պատմությունը, ինչը թույլ է տալիս մեզ ազնվորեն փոխանակվել կարծիքներով, թե որտեղ ենք մենք, ինչ է պետք անել անցյալից ժառանգած այս խնդրում առաջընթաց գրանցելու համար”,-ասել է Պուտինը:

 Հիշեցնենք, որ Սոչիում շարունակվում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:

 

Ըստ ռուսական լրատվամիջոցների քաղեց Գրիգոր Բաղդասարյանը

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ