09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Թուրքիան նախագահ է ընտրում /ֆոտո/

Այսօր՝ օգոստոսի 10-ին Թուրքիայում տեղի է ունենում նախագահական առաջին ընտրությունը: Առաջին անգամ այս երկրում նախագահին ընտրում է ոչ թե խորհրդարանը, այլեւ ընտրելու իրավունք ունեցող Թուրքիայի քաղաքացիները:

Թեկնածուները երեքն են՝ գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն, քրդերի թեկնածու Սելահաթթին  Դեմիրթաշը:

Հետաքրքիր է նաեւ, որ ողջ երկրում արգելվել է այսօր խմիչքների վաճառքը, փակ են մի շարք հասարակական վայրեր, սրճարաններ:

Թուքիայի 12-րդ նախագահը ընտրվելու է 5 տարի ժամկետով: Նոր նախագահը հնարավորություն ունի մեկ անգամ եւս վերընտրվելու:

Ընտրության նախնական արդյունքները հայտնի կլինեն օգոստոսի 11-ին, իսկ վերջնական արդյունքները՝ օգոստոսի 15-ին: Նշենք նաեւ, որ եթե թեկնածուներից ոչ մեկը չկարողանա  հավաքել 50% եւ ավելի ձայներ, կանցկացվի ընտրությունների 2-րդ փուլ:

 

 

Ընտրություններին հետեւում է Henaran.am-ի

արտահաստիքային թղթակից Գրիգոր Բաղդասարյանը

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ