23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Բա հարցնեիք ձեր «վոժդին», թե այդ ի՞նչ գործարք էր առաջարկում». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաշինյանական քարոզչամեքենան շաբաթ-կիրակի որոշել է, թե ինչպես հակադարձի դեսպան Մինասյանի փաստարկներին:

Ռեժիմը, դմփ-դմփ-հուի ժանրին հավատարիմ, միաբերան պնդում է, թե իրենց սրտի վարչապետն անհնար է գործարք առաջարկեր: Այստեղ են ասել՝ իյա իրո՞ք…

Նախ, դեռ ամիսներ առաջ գեներալ Վանեցյանը հայտարարեց Փաշինյանի հանձնարարությամբ դեսպան Մինասյանի հետ հանդիպելու փաստի մասին: Փաշինյանն, ով ամեն պատեհ ու անպատեհ առիթով խոսում է, այս անգամ լռեց:

Հարգելիներս, բա հարցնեիք ձեր «վոժդին», թե այդ ի՞նչ նպատակով էր միջնորդավորված հանդիպումը այսօր արդեն իր կողմից քարկոծվող դեսպանի հետ:

Եվ երկրորդ. կարիք կա՞ հիշեցնելու ձեր ռեժիմի ապօրինությունները: Սիրով կօգնեմ Ձեզ այդ հարցում. ԱԺ պաշարում, դատարանների շրջափակում, Սահմանադրական դատարանի դատավորների վրա ճնշում, Արցախի հերոսների ապօրինի կալանավորում ու սարքած գործեր … վկան հայտնի ձայնագրությունները) եւ այդպես շարունակ:

Մի աղմկեք, երբեմն լռությունն ավելի շահեկան է: Իսկ եթե ասելիք կա, ձեր սրտի վարչապետին հորդորեք, թող ինքը պատասխանի, Լավրովին էլ չմոռանա արձագանքել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ