Պուտինն ու Ալիեւը քննարկել են ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիի իր նստավայրում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:
Հանդիպման ընթացքում ՌԴ եւ Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Պուտինը, ըստ ռուսականլրատվամիջոցների, առաջարկել է քննարկել ԼՂՀ հակամարտությանն առնչվող “վաղեմի հարցը”: Ալիեւը իր հերթին համաձայնվել է՝ նշելով, որ հարցը շատ է ձգձգվել եւ լուծում է պահանջում: