12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

6 օր Սեւանի շուրջ

Oգոստոսի 8-13-ը “Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա” ՀԿ-ն կիրականացնի “6 օր Սեւանի շուրջ” ծրագիրը, որի հիմնական նպատակն է Էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական։ Ծրագիրն իրականացվում է Սեւանա լճի վերականգնման, պահպանման եւ զարգացման հիմնադրամի ու “Թայմ Լենդ” գիտաուսումնական հիմնադրամի հետ համատեղ:

Ծրագիրը կանցկացվի վրանային ճամբարի ձեւաչափով Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Սեւան տարածաշրջանների հարակից ափամերձ տարածքներում: Միջոցառմանն ընդհանուր առմամբ կմասնակցի 35 մարզաբնակ ուսանող-երիտասարդ:

Ինչպես նշում է “Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա” ՀԿ-ի նախագահ Վահան Դավթյանը, “6 օր Սեւանի շուրջ” խորագիրը կրող ծրագրի նպատակն է տեղական բնական եւ մշակութային ժառանգության գնահատումը,  կայուն տուրիզմը տեղական եւ ազգային  մշակույթի մաս դարձնելը: Ծրագրի արդյունքում ակնկալվում է բարձրացնել մարզաբնակ երիտասարդության էկոլոգիական կրթությունը, հոգեւոր-մշակութային եւ հայրենասիրական դաստիարակությունը։

 Վեցօրյա ճամբարի շրջանակներում մասնակիցները հանդիպումներ կունենան Գեղարքունիքի մարզի բարձրաստիճան պաշտոնյաների եւ հոգեւորականների հետ։ Սեմինար-քննարկումներ կանցկացվեն “Սեւանա լճի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները” թեմայով։ Երիտասարդները կայցելեն նաեւ զորամաս, կանցկացնեն ինտելեկտուալ եւ մարզական մրցույթներ, կկազմակերպվեն ճանաչողական արշավներ դեպի մարզի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կիրականացվեն նաեւ բնապահպանական ակցիաներ։ 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ