10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հրազդանի կիրճում շարունակվում են փլուզված ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները

Մայիսի 21-ին փլուզվել էր մայրաքաղաքի Հրազդանի կիրճի` Երեւանի ՀԷԿ-ի հարեւանությամբ գտնվող ճանապարհի մի հատվածը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տեղում նախ  մասնագիտական ուսումնասիրություններ կատարվեցին, որոնց արդյունքում պարզվեց,  որ փլուզումը հիդրոտեխնիկական ջրթող կառույցի մետաղական ֆերմաների վրա տեղադրված բետոնե սալի քայքայման հետեւանք էր: Սա նախորդ դարի 30-ական թվականների կառույց է, որի նախագծերը չեն պահպանվել: Նախագծերի վերականգնման նպատակով տարածքում չափագրման եւ այլ հետազոտություններ են անցկացրել “Հայջուրնախագիծ ինստիտուտ” ՓԲԸ-ի մասնագետները:

Մինչ ճանապարհային բուն հատվածի վերականգնման աշխատանքները՝ անցկացվել է ջրահեռացման խողովակ, ուր լցվում են ճանապարհին հարակից ջրավազանից հոսող ջրերը եւ թափվում Հրազդան գետ: Կառուցվել է նաեւ դրենաժային համակարգ`ստորգետնյա ջրերի հոսքը կարգավորելու համար: Ներկայում, կոմունիկացիոն աշխատանքներին  զուգահեռ, ընթանում են նաեւ փլուզված ճանապարհահատվածի վերականգնման նախնական աշխատանքները:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ

 հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ