18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Խստացվում է վերահսկողությունը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ ոլորտը համակարգող փոխնախարար Տիգրան Սահակյանի մոտ քնարկվեցին ՀՀ առողջապահական պետական տեսչության խնդիրներն ու առաջիկա անելիքները:  

Առանցքային էր փոխանցվող վարակներից զերծ պահելու նպատակով սահմանային անցակետերում վերահսկողությունն ուժեղացնելու հարցը: Հատկապես հայ-վրացական սահմանին, որն ազգաբնակչությունն առավել հաճախ է հատում հանգտսի մեկնելու նպատակով:

 Տրվել են հստակ հանձնարարականներ:  Կատարվել է նաեւ գործառույթների բաշխում տեսչության պետի եւ տեղակալների միջեւ: Նրանք պետք է անմիջական պատասխանատվություն կրեն իրենց գործառույթների կիրարկման եւ աշխատանքների կատարման  համար: Երկու շաբաթը մեկ պարբերականությամբ  տեղակալները կատարված աշխատանքների մասին հաշվետվություն  կներկայացնեն տեսչության պետին:

Տեսչության պետն  էլ, սահմանված կարգով, տեղեկատվություն եւ հաշվետվություն կներկայացնի նախարարին կամ ոլորտը համակարգող տեղակալին։

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ