12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ամենայն Հայոց կաթողիկոսի զորակցությունը

Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տեղի ունեցած ցավալի իրադարձությունների առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր զորակցությունն է հայտնում Հայրենիքի պաշտպանության համար մարտական գործողությունների ընթացքում իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների ընտանիքներին եւ մերձավորներին:

“Խորապես սգում ենք հայրենյաց սահմանների պաշտպանության համար զոհված հայորդյաց մահը: Մեր սիրելի, հերոս զավակները քաջարի ոգով դիմակայեցին հակառակորդին՝ ապահովելու մեր երկրի ու ժողովրդի անդորրը: Նրանց անունները միշտ աղոթքով պիտի հիշվեն հայորդյաց շուրթերին, եւ նրանց անմահ հիշատակի առջեւ սերունդներ պիտի խոնարհվեն”, – ասվում է Վեհափառ Հայրապետի ուղերձում: 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ իր օրհնությունն է բերում հայոց աշխարհի սահմանները պաշտպանող զինվորներին` մաղթելով, որ Ամենախնամ Աստված պահապան լինի նրանց՝ ապահովության մեջ շարունակելու իրենց նվիրյալ ծառայությունը հայրենաբնակ մեր ժողովրդի խաղաղ եւ բարօր կյանքի համար:

Նորին Սրբության տնօրինությամբ առաջիկա կիրակի հայոց եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան պաշտոն զոհված հերոսների հոգիների խաղաղության եւ հանգստության համար, տեղի կունենան այցելություններ նրանց ընտանիքներին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ