21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Մահացել է տնտեսական լրագրող Սամվել Ավագյանը

Այսօր՝ օգոստոսի 4-ին Երեւանում  մահացել է լրագրող, տնտեսական մեկնաբան  Սամվել Ավագյանը:

Հիշեցնենք, որ նրա մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ էր ի հայտ եկել: Հիվանդությունը հայտնաբերվել էր ուշացումով եւ որոշ բարդություններով ու չնայած Սամվելը բուժման կուրսեր էր անցել Մոսկվայում, այնուամենայնիվ բժշկությունը անզոր գտնվեց:

Եվ մեր գործընկերներից բոլորը համամիտ կլինեն մեզ հետ, որ բացի արհեստավարժ լրագրող լինելուց՝ Սամվելը պարկեշտ, բոլորին հասնող մարդ էր:

Չթաքցնենք ու խոստովանենք, որ լրագրողների մեծ մասը տնտեսական թեմաներ գրելուց անպայման զանգում էր Սամվել Ավագյանին՝ ճշտում անելիքը ու վերջինս միշտ պատրաստակամ օգնում էր:

 Henaran.am-ի խմբագրակազմը սգում է իր գործընկերոջ մահը,  ցավակցում է Սամվել Ավագյանի հարազատներին եւ ընկերներին՝ մաղթելով տոկունություն եւ համբերություն:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ