Արցախյան ազատամարտի վետերանները պատրաստ են կրկին մեկնել առաջին գիծ/վիդեո/
Արցախյան ազատամարտի վետերանները պատրաստ են կրկին մեկնել առաջնագիծ:
Այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ազատամարտիկները բնակչությանը դիմեցին կոչով, որ չպետք է խուճապի մատնվել, սահմանին Ադրբեջանի ստեղծած լարվածության պայմաններում հայկական զինված ուժերը ունակ են զսպել թշնամուն:
Վետերանները ցանկանում են իրենց փորձով կիսվել երիտասարդ զինվորների հետ և այդ պատճառով դիմում են նախագահին, որպեսզի իրենց թույլատրի մեկնել սահմանային գոտիներ:
Ազատամարտիկների նաև նշեցին, որ շփման գծից եկող տեղեկատվությունը պետք է մեկնաբանեն միայն գիտակ և իրավասու անձինք, որպեսզի խուճապ առաջացնող անհիմն մեկնաբանություններ չարվեն:
Մանրամասները՝ տեսանյութում: