28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարմիր մամուռ էր սավանը դարձել

Հետս խոսելիս լռում ես քնքուշ,

Ու, գիտե՞ս, դա ինձ շա՜տ է հարազատ.

Խոսի´ր լռելով.

 Լռության խոսքն է հավերժ մնայուն…

…Իսկ քո մազերը նման են, գիտե՞ս,

Առվակի՞ ասեմ, թե՞ մի գետակի,

Որ գահավիժում ժայռից բարձրադիր

Ու… ցած չեն թափվում,

Կախված են մնում ինչպես նկարում…

Իսկ քո աչքերը հնոցներ են զույգ,

 Ուր բորբոքվում են երազ ու թախիծ…

Թարթիչներդ նուրբ նման են կարծես

 Գիշատիչ բույսի.

Հայացքներով են սնվում անդադար

 (Սիրահա՞ր ասեմ, թե՞ ապուշ կտրած…)

… Իսկ նուրբ շուրթերդ, երբ որ հպվում են

Շուրթերիս պապակ, հասկանում նրանց,

 Ես ինձ Զևսորեն հպարտ եմ զգում…

 Իսկ մերկ թևերդ՝ զույգ բանակի պես,

Երբ օղակելով մեջքս են պաշարում,

Գերվածությունս աստվածացման պես մի բան է թվում…

Զույգ կրծքերը քո թնդանոթներ են,

Որոնք, անդադար ռմբակոծելով, պիրկ պտուկներից

 Շուրթերիս վայրագ գրոհն են վանում…

Իսկ փորդ կարծես մի տափաստան է,

Որտեղ ընկնողը կիզվում է շոգից…

 Ոտնամեջը քո ինձ հիշեցնում է

Բերմուդյան կոչվող այն եռանկյունին,

Որտեղ ընկնողը կորչում է անհետ…

Գիտե՞ս, իմ սիրտը մամռապատած է…

…Կարմիր մամուռով…

 Իսկ կարմիր մամուռ լինու՞մ է արդյոք,

 … Բայց, կարևոր չէ, մի´ պատասխանիր.

 Խոսի´ր լռելով

Եվ հիշի´ր նաև,

Որ երբ տրվեցիր առաջին անգամ,

Կարմիր մամուռ էր սավանը դարձել:

Դավիթ Մշեցի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ