23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չէի պատկերացնում, որ ՀՀ հեղափոխական իշխանությունը կարող է այդ աստիճան «ցածրանալ». Ավետիք Իշխանյան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ ԲԴԽ-ում վարույթ հարուցելուն:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Երեկ լրահոսում կարդացի, որ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ Արդարադատության նախարարի հաղորդման համաձայն (իրականում Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ), ԲԴԽ-ն վարույթ է հարուցել։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ չհավատացի, քանի որ չէի պատկերացնում, որ ՀՀ հեղափոխական իշխանությունը կարող է այդ աստիճան «ցածրանալ»։ Ցավոք, տեղեկությունը «կեղծ, ընդդիմադիր ֆեյք» չէր և այսօր հաստատվեց։ Ահա և ձեզ «ժողովրդավարություն, իրավական պետություն» և այլ զառանցանքներ։ Դուք փոխանակ ամրապնդելու, այն է՝ առաջին հերթին չմիջամտելու դատարանների աշխատանքներին, վերջնականապես ոչնչացնում եք առանց այն էլ խոցելի համակարգը։

Ձեր կարծիքով «պատժելով» դատական համակարգում հազվագյուտ բարձր արժանապատվություն և մասնագիտական որակներ ունեցող դատավորներին, որոնցից թերևս առաջինը Ալեքսանդր Ազարյանն է, դուք ամենացավալի, գուցե անդառնալի հարված եք հասցնում հայոց պետականությանը։

Այպես շարունակվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը դե ֆակտո կդադարի պետություն լինելուց և կվերածվի մի ցեղախմբային տարածքի, իր Վոժդով։ Իսկ դե յուրե ոչնչացումն արդեն ժամանակի հարց է»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ