Ինչպես Երևանի քաղաքապետարանը դիտավորությամբ կասեցրեց պարգևավճարի նվիրաբերումը
Երևանի քաղաքապետարանի աշխատակից Նարեկ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի ընկերներ և համաքաղաքացիներ, ավելի վաղ տեղեկացրել էի, որ եռամսյակային պարգևավճարս պետք է ամբողջությամբ փոխանցեմ համավարակի առաջնագծում պայքարող բժիշկներին և բուժհաստատություններին` կոչ անելով նաև գործընկերներիս միանալ իմ ինքնաբուխ նախաձեռնությանը:
Ցանկությունս ամենաբանականն ու ամենամարդկայինն էր` մեր նվիրյալ բժիշկներին օգնելու և երախտագիտությունս հայտնելու համար:
Ցավով պետք է հայտնեմ, որ կատարվեց այն, ինչը հավանաբար սպասելի էր:
Քաղաքապետարանի ղեկավար կազմը, որոշել է կանխել բարի կամքի այս դրսևորումս. աշխատակազմից առանձնացրել է իմ անունը և չի փոխանցել ինձ հասանելիք պարգևավճարի գումարը:
Ի դեպ, իմ կարծիքով այս դիտավորյալ քայլն արվել է, որպեսզի արհեստականորեն ստեղծվի բարենպաստ իրավիճակ` իմ օրինակին չհետևելու և հենց իրենց պարգևավճարներից չհրաժարվելու ու գումար չփոխանցելու հանար»: