23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վրաստանում հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը կենցաղային հիմքի վրա է եղել

Քաղաքագետ, ՛՛Կովկասի՛՛ ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ վերջերս տեղի ունեցած միջադեպը կանխամտածված չի համարում: ՛՛Այն նախապես պլանավորված չէր, առաջացել է կենցաղային հիմքի վրա, սակայն հետագայում մեկնաբանվեց՝ որպես էթնիկական կոնֆլիկտ՛՛,-այսօր այս թեմայով կազմակերպված քննարկմանն ասաց Մինասյանը: Միաժամանակ նա չի գտջնում, որ այս միջադեպը որևէ բացասական ազդեցություն կունենա հայ-վրացական հաաբերությունների վրա:

 Ըստ Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ջոնի Մելիքյանի` հնարավոր է, որ միջադեպը հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների կենցաղային հիմքով կոնֆլիկտն էր հենց Վրաստանի հայ եկեղեցու հետ:

 Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Գիորգի Գվիմրաձեն նշեց, որ Վրաստանում քաղաքական մթնոլորտ ձևավորող ուժերը լիբերալ են` հեռու քսենոֆոբիայից: Իսկ փորձագետ, ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ խորհրդի անդամ Արսեն Խառատյանը կոչ արեց Վրաստանի հայ համայնքին լինել ավելի ակտիվ ու նախաձեռնող Վրաստանի քաղաքական դաշտում` նշելով, որ վերջին ՏԻՄ ընտրություններին հայ համայնքն ուներ միայն մեկ թեկնածու:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ