17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Դիվերսանտների հետագա ճակատագիրը՝ փորձաքար. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, վերջերս Քարվաճառում ձերբակալված երկու ադրբեջանական դիվերսանտների հարցը փաստորեն դարձել է մեր հարեւան երկրի քարոզչական ու դիվանագիտական ջանքերի հիմնական նպատակակետը։ 
  

2009 թվականից կարողանալով պարբերաբար հատել ռազմաճակատի շփման գծի՝ բարդ ու կտրտված հյուսիսային հատվածը եւ թափանցելով Քարվաճառի շրջան, վերջերս ձերբակալված այդ երկու “ղաչաղները” եւ արդեն “Ալլահի գրկում հայտնված” նրանց երրորդ գործընկերը, իրենց այնքան ազատ են զգացել, որ փաստորեն յուրօրինակ “վիդեոկապ” են հաստատել “մայր երկրի” հետ՝ ադրբեջանցիներին կոչ անելով անվախ կերպով այցելել Քարվաճառ, գողանալ ու մորթել հայերի անասունները եւ ընդհանրապես իրենց պահել իսկական թուրքի նման։
  

Անշուշտ այդ պատճառով է, որ ի վերջո նրանք չափից ավելի են լկտիացել, ուստի հասցրել են կազմակերպել նաեւ անմեղ մարդկանց սպանություններ, որից հետո Դիլգամ Ասկերովն ու Շահբազ Գուլիեւը ձերբակալվել են, իսկ Հասան Հասանովը՝ սպանվել։
  

Թեեւ այդ ամենից հաշված օրեր են անցել, բայց այս երկու անձանց ճակատագրով զբաղվող Ադրբեջանի ղեկավարությունը արդեն հասցրել է բախել բոլոր հնարավոր դռները՝ Կարմիր խաչից սկսած մինչեւ Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։
  

“Հանկարծ” պարզվել է, որ գերվածներից մեկը իբր ՌԴ քաղաքացի է, իսկ մյուսի կինն ունի նույն կարգավիճակը։ Ու թեեւ Հայաստանում ու Ադրբեջանում ռուսաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունները հերքում են նման պնդումները, բայց երրորդ երկրի հետ սեփական դիվերսիոն գործունեության պատասխանատվությունը կիսելու խորամանկ փորձերը շարունակվում են։ 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ