16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ծաղկաձորյան հավաք ՛՛ՓԱՍՏԱՐԿ՛՛-ի շրջանակներում

Հուլիսի 25-ից 27-ը Ծաղկաձորում շուրջ երեսուն երիտասարդներ մասնակցեցին <<ՓԱՍՏԱՐԿ>>-ի շրջանակներում տեղի ունեցած հավաքին:

<<ՓԱՍՏԱՐԿ>>-ը ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ծրագիր է, որն իրականացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը: Ծրագրի շրջանակներում երիտասարդները տարբեր փորձագետներից հավաքագրում են մեր երկրի արտաքին քաղաքականության տարբեր ուղղություների վերաբերյալ հայանպաստ փաստարկներ և փորձում են ստեղծել հասանելի մեծ բազա:

Ծաղկաձորյան հավաքի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանի հետ, նոր մեդիայի և PR-ի վաբերյալ քննարկում, ինչպես նաև երիտասարդներից յուրաքանչյուրը հանդես եկավ զեկույցով ՀՀ արտաքին քաղաքականության նախապես ընտրված ուղղությունների շուրջ :

ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ հանդիպումը անցավ ոչ պաշտոնական միջավայրում, երիտասարդները տվեցին բազմաթիվ հարցեր երկրում իրականացվող երիտասարդական քաղաքականությունից մինչև արտաքին մարտահրավերներ: Կարեն Ավագյանն իր խոսքում նշեց, որ ցանկացած երիտասարդական բովանդակային առաջարկ կամ նախաձեռնություն, որն արդարացված կլինի, կիրականացվի: Հավաքի վերջին օրը մասնակիցներն ամփոփեցին ծրագիրը և քննարկեցին օգոստոսի վերջին օրերից մեկնարկող հագեցած միջոցառումների բնույթն ու ձևաչափերը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ