30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Առավոտցիների երեկոն. “Առավոտ”-ը 20 տարեկան է /ֆոտո, վիդեո/

Երեկ  հուլիսի 27-ին՝ “Առավոտ” օրաթերթը նշեց իր 20-ամյակը: Օրը՝ տոնական էր, տրամադրությունը՝ բարձր, ու թերեւս եզակի դեպքերից էր, երբ հարցերը առավոտցիները չէին տալիս, այլ նրանցից պատասխաններ էին ակնկալում:

Henaran.am-ը ց զրուցեց իր  ավագ գործընկերների հետ՝ պարզելու, թե ինչ է “Առավոտ”-ը նրանց համար:

Ի՞նչ է զգում գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: “Մեծ վերելք, այն հարազատ մարդիկ, որոնց հետ ես շփվում եմ ֆորմալ հարաբերություններում, այսօր ոչ ֆորմալ եմ շփվում եւ իհարկե մեծ ուրախություն, որը կարողացել ենք 20 տարին բոլորել”,-ասաց նա: Ի դեպ, Արամ Աբրահամյանը չի կարծում, որ տպագիր մամուլը մի օր կվերանա: “Դա նույն է, որ ասում են ձիեր չեն լինելու, միայն մեքենաներ են լինելու”,-նշեց Աբրահամյանը:

Տավուշի մարզի թղթակից Ոսկան Սարգսյանի համար առավոտցի լինելը նաեւ պարտավորություն է: “Երբ եմ ասում եմ “Առավոտ”-ի լրագրող, արդեն գիտեն՝ ազատ, հրատապ, բազմակողմանի ինֆորմացիա”,-նշեց Ոսկանը:

Եթե լրագրող Ռուզան Մինասյանի համար “Առավոտ”-ը իր ամենօրյա զարկերակն է, ապա Նելլի Գրիգորյանի համար ավելին է, քան աշխատանքը: “Ընտանիք, որտեղ եւ աշխատում եմ, եւ ապրում եմ, եւ սիրվում ու սիրում եմ”,-ասաց Նելլին:

Առցանց խմբագիր Աննա Իսրայելյանը լրագրողական երկու սկզբունք ունի՝ ինքնարտահայտման ազատություն եւ նորմալ վարձատրություն: “Իսկ դրանք “Առավոտ”-ում կան”,-ասաց նա: Արփինե Սիմոնյանի խոսքով էլ, ով մեկ անգամ ոտք է դնում “Առավոտ”, ապա էլ “դուրսը չի հետաքրքրում”:

Լրագրող Տաթեւ Հարությունյանի համար “Առավոտ”-ը հայրական օջախ է, իսկ Գոհար Հակոբյանի խոսքով հորանց տուն է: “Ջերմ ընտանիք է, եւ պատահական չէ ով գնում է “Առավոտ”-ից, ասում է գալիս եմ հորանց տուն”,-ասաց Գոհարը:

Իսկ արդյո՞ք երբեւէ նեղանում են հորանց տնից առավոտցիները՝ կիմանաք դիտելով տեսանյութը:

Henaran.am-ը շնորհավորում է իր իր գործընկերներին՝ մաղթելով ստեղծագործական ազատ վերելքներ եւ բարձր հոնորարներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ