24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հերթը Սերժ Սարգսյանինն է․ հանձնաժողովն ուշքի չի գալիս․ Հրապարակ

«Մենք գրել էինք, որ ապրիլյան պատերազմի հարցերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հրավիրել էր ԶՈւշտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ «հարցաքննության», սակայն նա մերժել էր՝ գրավոր պատասխան հղելով։ Հանձնաժողովը դեռ ուշքի չի եկել այդ մերժումից, եւ հատկապես այդ փաստը ծանր է տանում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Մեր աղբյուրը հաղորդեց, որ ծանուցագիր կուղարկվի նաեւ Սերժ Սարգսյանին՝ հերթը հասել է նրան: Ինչ վերաբերում է Խաչատուրովի նամակին, ապա մեզ ասացին, որ նա մոտավորապես հետեւյալ պատճառաբանությունն է ներկայացրել, թե դուք ով եք, որ մի հատ էլ գամ ձեզ բացատրություն տամ: Իհարկե, դա ավելի կոռեկտ է ձեւակերպված՝ հիշեցրել է, որ իրավական առումով ինքը չունի պարտավորություն՝ ներկայանալու այդ հանձնաժողովին, իր իրավունքն է՝ ներկայանալ կամ ոչ, ուստի որոշել է չներկայանալ: Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանի հրապարակային սպառնալիքները, թե իրենք չներկայացողների հետ կապված քայլեր կձեռնարկեն, հանձնաժողովականները ծիծաղելի են որակում. «Հանձնաժողովը որեւէ այլ լիազորություն չունի, մանավանդ՝ մարդկանց բերման ենթարկելու»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ