23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Վիրուսը թողած մարդկանց հետեւից եք ընկել». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարծես ամերիկյան սարսափ կռիվ-կինո նայենք, երբ զինվորներին զոմբիացրած, չիպավորած ուղարկում են Վիետնամ, կռիվ-կռիվ խաղալու, ջարդելու, սպանելու։

Չիպերի ազդեցության տակ սրանք մարդասպաններ են դառնում, մոռանում են իրենց ով լինելը եւ զոմբիացած ընկնում խաղաղ բնակչության վրա։ Արդյունքում ուրիշ ոչինչ անել ի վիճակի չեն լինում, պատերազմից հետո էդ չիպավորվածներին հերթով վերացնում են, իսկ նրանցից մեկը կամ երկուսը, եթե անգամ կարողանում են ինքնափրկվել, ու դառնալ կինոյի տղեն, ամբողջ ֆեդերալ կառույցներով-բանով ընկնում են էս տղերքի հետեւից, որ բռնեն եւ չիպահան անեն, կամ՝ գնդակահարեն։
Հիմա մեզ էլ, պիտի չիպավորեն ու հետեւեն։

Իրենց ակտիվությունը չկորցնողներին եւ «անհնազանդներին» պիտի փորձեն բռնել եւ գնդակահարել, կամ՝ վիրուսահարել , իբր՝ հակավիրուսային քաղաքականության շրջանակում։
Ու մի ամբողջ «համաժողովրդական, արդար ընտրությունների արդյունքում ընտրված» Ազգային ժողով նստած, լուրջ դեմքով էս կարգի չիպախառը հարց է քննարկում, անգամ ելույթներ են հնչում, տղերքն ու տիկինները իրենց կարճ խելքով լուրջ գործի են։ Տեսնես սրանց չիպերը երբ են հանելու․․․․

Դուք վիրուսը թողած մարդկանց հետեւից եք ընկել, իսկ վիրուսը ձեզ բանի տեղ չի դնում, հանգիստ իր գործն է անում։

Սթափվեք, գժուկներ, հասկանում եմ, որ հեչ բախտներդ չբերեց եւ հիմա եք իշխում, բայց եւ չեմ հասկանում, թե էդ ի՞նչ չիպ են ձեզ ներարկել, որ պահի լրջությունը պատկերացնելով անգամ, էսքան նպատակային իրականացնում եք ձեր տնային առաջադրանքը․․․

Գոնե ձեր սեփական հիգիենայի կանոնները պահպանեք, մեղք եք․․․»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ