24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երեխաները ռեալ օնլայն դա՞ս են անում, թե՞ հենց այնպես «պտիչկա» դնելու համար է. Փաշինյանը՝ երեւանցի կնոջը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 28-ին, ուղիղ եթերում շարունակել է զանգահարել ՀՀ քաղաքացիներին, նա պատահական բջջային հեռախոսահամարի զանգեց 59-ամյա Երեւանի բնակչուհու:

Վերջինս տեղեկացրեց, որ չի աշխատում, օգնում են երեխաները. «Աղջիկս ամուսնացած է, երկու երեխա ունի, օգնում են ինձ: Ես էլ օգնում եմ երեխաներին մանկապարտեզից ու դպրոցից տանել-բերելու հարցում: Իրենք երկուսն էլ պետական աշխատող են: Ես հիմնականում իրենց տանն եմ լինում, միայն ուրբաթ, շաբաթ, կիրակի գալիս եմ իմ տուն»,-ասաց կինը եւ գովեստի խոսքեր շռայլեց վարչապետի հասցեին, որ նա հոգատար վարչապետ է եւ լավ մարդ:

Կինը նշեց, որ թոռները օնլայն դասեր են անում: Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք դա ռեալ դասեր են, թե՞ հենց այնպես «պտիչկա» դնելու համար են անում, ինչին կինը պատասխանեց. «Չէ, ռեալ դաս է, աղջիկս այդպիսի բաներին շատ է հետեւում: Օնլայն մտնում են, ուսուցիչը դասեր է տալիս, ամբողջ օրը դասեր են պատրաստում, ես էլ եմ ինչ-որ բանով օգնել: Ուսուցիչը հանձնարարել է, որ դասը պատմի, նկարի ու ուղարկի տեսագրությունը: Նույնիսկ մանկապարտեզի դաստիարակն է հանձնարարություններ տվել»:

Նա հավելեց, որ արտակարգ դրության պայմաններում քիչ է տնից դուրս գալիս, խանութներում գները չեն փոխվել. «Մենակ կարողանանք էս վիճակից դուրս գանք: Աշխատում ենք հումորով վերաբերվել, որ կարողանանք ավելի հեշտ հաղթահարել»:

«Իհարկե, դուրս կգանք»,-վստահեցրեց Փաշինյանը:

Նշենք, որ վարչապետը երեկ նույնպես պատահական հեռախոսահամարներով զանգել է քաղաքացիներին: Նա նշել է, որ դա օգնում է խնդիրներն ավելի լավ հասկանալ, տնտեսական, սոցիալական աջակցության փաթեթների ձեւավորման գործում ավելի ճշգրիտ լինելու հարցում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ