08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ֆրանսիացի ֆուտբոլիստները համալրեցին ”Արարատի” կազմը

Ֆրանսիացի ֆուտբոլիստներ Զավեն Բուլուտը և Ռոբին դի Լաուրոն համալրեցին ”Արարատի” կազմը: Կիսապաշտպան Բուլուտի պայմանագիրը նախատեսված է մեկ, իսկ հարձակվող Դի Լաուրոյինը` երկու տարով:

22-ամյա Բուլուտը հանդես է եկել ֆրանսիական ”Սենտ Էթյեն” ակումբի երկրորդ թիմում, ինչպես նաև` Ֆրանսիայի Մ-17 պատանեկան հավաքականի կազմում:

25-ամյա Դի Լաուրոն հանդես է եկել ֆրանսիական ”Լանս” ակումբի երկրորդ թիմում, ինչպես նաև` տեղի ”Պաու” և ”Իստր” թիմերի կազմում: Երկու ֆուտբոլիստների վերջին ակումբն էր Մարսելի հայ համայնքի ”Արձիվը”:

Բուլուտն ու Դի Լաուրոն մասնակցեցին Թբիլիսիում անցկացված ”Արարատի” ուսումնամարզական հավաքին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ