24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կարգելվի բոլոր սրճարանների և ռեստորանների գործունեությունը. վարչապետ

Մարտի 24-ից կարգելվեն բոլոր տեսակի սրճարանների եւ ռեստորանների գործունեությունը: Այս մասին  ֆեյսբուքյան լայվով հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ այս պայմաններում անհրաժեշտ են ավելի խիստ սահմանափակումներ մտցնել եւ ավելի խիստ ձեւով մոտենալ արգելքներին:

«Վաղվանից կարգելվեն բոլոր տեսակի սրճարանների եւ ռեստորանների գործունեությունը, իհարկե, բացառություն կանենք առաքման ծառայությունների համար, կդադարեն շինարարական աշխատանքները, կդադարեն նաեւ թեթեւ արդյունաբերության մի շարք ճյուղերի գործունեությունը: Կշարունակվի սննդի արտադրությունը, մթերային խանութները կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով»,-ասաց Փաշինյանը` հավելելով, որ առավոտյան պարետատունը կհրապարակի ամբողջական ցանկը թույլատրվող գործունեության:

Վարչապետը նորից կոչ արեց մնալ տանը եւ պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

Հայաստանում կա կորոնավիրուսով վարակվածության հաստատված 235 դեպք, հիվանդներից 26-ն ունի թոքաբորբ:  Ապաքինվել է 2 պացիենտ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ