14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Նախարարը դարձավ 39 տարեկան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը: Արմեն Աշոտյանը շարունակում է մնալ ամենաերիտասարդ նախարարը: Չնայած նախարարը ակտիվ օգտատեր է ֆեյսբուքում, բայց այսօր նրա տարեգիրքը փակ է և ընկերները չեն կարողանում հրապարակավ շնորհավորանքներ տեղադրել:

2002թ. ի վեր Ա. Աշոտյանը հանդիսանում է Հայաստանի հանրապետական կուսակցության  անդամ։2003-2005  թ. նա եղել է ՀՀԿ երիտասարարդական կազմակերպության նախագահ։ 2005-2007 թթ. ՀՀ Ազգային Ժողովի երրորդ գումարման պատգամավոր է, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀԿ պատգամավորական խմբակցության անդամ։ 2005 թ. ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ։ 2007 թ. ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի չորրորդ գումարման պատգամավոր, եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի անդամ։ 2009թ մայիսի 23-ին նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար։ 2012թ. հունիսի 16-ին, 2013թ. ապրիլին և 2014թ. ապրիլի 26-ին վերանշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում։

Henaran.am-ի խմբագրակազմը շնորհավորում է Արմեն Աշոտյանին և ցանկանում աշխատանքային բեղմնավոր գործունեություն և ընտանեկան երջանկություն: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ