23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է ասել կամ չի ասել նախագահը Արսեն Թորոսյանին

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը անդրադարձել է  ՀՀ նախագահի հանդիպմանը ՀՀ Առողջապահության  նախարար Արսեն Թորոսյանի  հետ:

«Երեկ կայացել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։

Պաշտոնական կցկտուր տեղեկատվությունը, հասկանալի է, ամբողջությամբ չի լուսաբանում հանդիպման մանրամասները։ Հասկանալով, որ հանրության ուշադրությունը չափազանց մեծ է այդ հանդիպման նկատմամբ, փորձենք կռահել առավել հիմանական և չլուսաբանված թեմաները։

1. Որպես Սահմանադրության պահպանման երաշխավոր նախագահ Ա. Սարգսյանը խստորեն դատապարտել է Առողջապահության նախարարի դատարանի որոշմանը չենթարկվելու քայլը և պահանջել ժամ առ առաջ՝ ի կատար ածել դատարանի պահանջը։ «Որևէ մեկն իրավունք չունի չենթարկվելու դատարանի որոշմանը, դա սահմանադրականության կոպտագույն խախտում է, իր բոլոր քրեաիրավական հետևանքներով»- հավանորեն ասել է նախագահը։

2. Ամենայն հավանականությամբ, նախագահը որպես հասարակ քաղաքացիների շահերի պաշտպան հետաքրքվել է, թե ՀՀ առողջապահության նախարարը որտեղից է գնել իր դիմակը, քանի որ սովորական մարդիկ չեն կարողանում նույնը անել։ «Հազարավոր մարդիկ ամեն օր ցանկանում են Ձեզ պես ձեռք բերել դիմակներ, սակայն արդեն մի քանի շաբաթ չեն կարողանում դա անել»,- հավանորեն ասել է երկրի նախագահը։

3. Ամենայն հավանականությամբ, նախագահ Արմեն Սարգսյանը Առողջապահության նախարարին խնդրել է Փաշինյանին տեսնելիս ասել, որ պետական գաղտնիքի հրապարակումը արգելված է օրենքով և քրեաիրավական հետևանքներ կարող է ունենալ։ «Ցավոք, Սևանում կապը լավը չէ,ես չեմ կարողանում անձամբ զանգել, սակայն դուք փոխանցեք, որ պետական գաղտնիք հրապարակելիս դա լսում է ոչ միայն Պողոսը, այլև Իլհամը, Ռեջեփ Թայիփը և այլոք։ Չի կարելի… հուսով եմ՝ լուրջ եք»,- հավանորեն ասել է երկրի նախագահը»,- գրել է նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ