24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Որոշ տնտեսվարողներ թաքցնում են շրջանառությունը. ՊԵԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ

Պետական եկամուտների կոմիտեն վերջին շրջանում բացահայտել է այնպիսի ռիսկային երևույթներ, երբ տնտեսվարող սուբյեկտները վաճառված ապրանքի դիմաց սպառողներին տրամադրում են գնման արժեքին, քանակին և անվանմանը համապատասխանող ՀԴՄ կտրոն, սակայն կատարելով ծրագրային միջամտություն` տվյալ կտրոնի վերաբերյալ հարկային մարմնի տեղեկատվական բազա ուղարկում են ավելի ցածր արժեքով կամ ընդհանրապես այլ ապրանքի վերաբերյալ տեղեկություններ: Այս մասին ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ:

Օրինակ, սպառողը գնում է անձեռոցիկ` 300 դրամ, միս` 4000 դրամ արժեքով, ինչի դիմաց տրամադրվում է ընդհանուր՝ 4300 դրամի գնմանը համապատասխանող ՀԴՄ կտրոն: Սակայն ծրագրային միջամտության արդյունքում` վաճառող սուբյեկտը հարկային մարմնի տեղեկատվական բազա ուղարկում է միայն անձեռոցիկի արժեքը` 300 դրամ: Մեկ այլ դեպքում՝ սպառողը գնում է լավաշ` 500 դրամ, կարտոֆիլ` 800 դրամ արժեքով, ինչի դիմաց տրամադրվում է ընդհանուր՝ 1300 դրամի գնմանը համապատասխանող ՀԴՄ կտրոն, սակայն դարձյալ ծրագրային միջամտության արդյունքում` հարկային մարմնի տեղեկատվական բազային տեղեկություն տրամադրվում է բոլորովին այլ ապրանքի՝ 200 դրամ արժեքով կրակայրիչի վերաբերյալ:

 

«Ծրագրային միջամտություն կատարող տնտեսվարողները, նման վարքագծով մոլորեցնում են սպառողներին և պետությանը: Քողարկվելով օրինապահ հարկ վճարողի անվան տակ՝ իրականում թաքցնում են շրջանառությունը: Սա հիմնականում կատարվում է այն տնտեսվարող սուբյեկտների կողմից, որոնք իրենց վաճառքներն իրականացնում են արտաքին ծրագրի միջոցով և ՀԴՄ կտրոնի անհրաժեշտ տվյալներն արտացոլում են այդ կտրոնի վրա: Հաշվի առնելով նման երևույթները` կոմիտեն տնտեսվարող սուբյեկտներից պահանջում է բացառել նման վարքագիծը: Իսկ սպառողներին կոչ է անում, ըստ ցանկության, մթերային խանութներից կամ մանրածախ վաճառքի այլ օբյեկտներից գնված ապրանքների դիմաց ստացված կտրոնների լուսապատճեններն ուղարկել [email protected]էլեկտրոնային փոստի հասցեին` դրանց օրինականության նկատմամբ հսկողություն սահմանելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է` չնայած այն հանգամանքին, որ նշված դեպքերի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է 5 միլիոն դրամի չափով տուգանք, այնուամենայնիվ` հարկային մարմնի գործողությունները չեն սահմանափակվելու միայն տուգանքի կիրառմամբ, համանման երևույթներին տրվելու են նաև իրավական գնահատականներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ