18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հանրապետական կուսակցությունում չի քննարկվել կառավության 100 օրվա աշխատանքը

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, որը վարել է կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,  գնահատական չի տրվել վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությանը: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի  փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

“100 օրը վաղ է, որպեսզի մենք եւ՛ գնահատական տանք, եւ՛ արդյունքներ հնչեցնենք կառավարության գործունեության վերաբերյալ, բայց մի բան հստակ է, որ վարչապետ Աբրահամյանի կառավարությունը պարզ, հրապարակային աշխատում է եւ ականջալուր է բոլոր խնդիրներին:

Եվ ես կարծում եմ, որ այս կառավարությունը ցույց է տալիս, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի հասնեն այն դրական արդյունքներին, որոնք նախաշնված են կառավարության ծրագրում”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ