Տեր-Պետրոսյանը նման է այլ քաղաքական ուժերի վերջին վագոնի.Շարմազանով /լրացված, վիդեո/
“Առաջին նախագահն ամեն ինչ անում է, որ մենք մոռանանք, որ ինքը եղել է նախագահ։ Ափսոսում եմ, որ հալած յուղի տեղ եք ընդունում իր ասածները։ Միգուցե ճնշումներ եղել են, բայց դա իր ժամանակին է եղել, ոչ թե այսօր։ Ձեր նշած անձնավորության հարցազրույցին ես անդրադարձել եմ, եւ չեմ կարծում, որ ինքն ու իր ղեկավարած քաղաքական ուժը նույնիսկ իր դաշնակիցների մոտ ազդեցիկ չի կարող համարվել։
Նա նման է այլ քաղաքական ուժերի վերջին վագոնի”,-ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այսօր արված հայտարարությանը, թե քննարկվում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինելու հարցը, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ մշուշոտ է պատերազմի վտանգը, սակայն եթե խաղաղություն ես ուզում, ապա պետք է պատրաստ լինես պատերազմի։
Մանրամասները՝ տեսանյութում: