21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում Անդրսահմանային միացյալ քարտուղարության տարածաշրջանային պատասխանատուներին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում Անդրսահմանային միացյալ քարտուղարության (ԱՄՔ) տարածաշրջանային գրասենյակի պատասխանատու Սերվի Նաբուրսին եւ հայաստանյան գրասենյակի պատասխանատու Արմեն Գեւորգյանին:

Նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով հյուրերին, նշել է. «ԱՄՔ եւ ՀՀ բնապահպանության նախարարությունը երկարամյա արդյունավետ համագործակցության փորձ ունեն: ԱՄՔ-ն մեծապես նպաստել է մեր երկրի բնության հատուկ պահպանվող տարածքների եւ անդրսահմանային ծրագրերի իրականացմանը եւ այսուհետ եւս ակնկալում ենք ակտիվ համագործակցություն››:

Սերվի Նաբուրսը եւս ողջունել եւ շնորհավորել է նորանշանակ նախարարին, ինչպես նաեւ բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի նոր ղեկավար Գրիշա Հովհաննիսյանին եւ հույս հայտնել, որ նոր կազմով եւս առաջիկայում կշարունակվի արդյունավետ համագործակցությունը նախարարության եւ ԱՄՔ-ի միջեւ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ