29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հացադուլ կառավարության դիմաց. պահանջում է վարչապետին/լրացված/վիդեո/

Նինել Իվանյանը այսօր կրկին անգամ ` հացադուլի է նստել   գործադիր մարմնի շենքի մոտ և պահանջում է հանդիպում վարչապետի հետ: Henaran.am-ի թղթակիցը քիչ առաջ հայտնեց, որ Իվանյանը հուսահատ է և պատրաստ է ծայրահեղ քայլերի:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ, կառավարության հերթական նիստի օրը Իվանյանը մոտեցել էր վարչապետին ու հանդիպում խնդրել, որից անմիջապես հետո նստել էր գետնին ու հայտարարել, որ հացադուլ է սկսում:

Իվանյանը վեր կացավ միայն ժամեր անց, նշելով, որ առողջական վիճակը չի ներում շարունակելու հացադուլը, սակայն այսօր նա եկել է վճռական տրամադրվածությամբ:

Հիշեցնենք, որ Իվանյանը պահանջում է պատժել “Արմենիա” բժշկական կենտրոնի ղեկավարությանը իրեն անվանարկելով աշխատանքից հեռացնելու համար:

“Ապօրինի ինձ աշխատանքից ազատել են: Տնօրենի՝ Գագիկ Գրիգորյանի, վերակենդանացման բաժանմունքի պետ Սուրեն Մակարյանի, և Սերգեյ Պողոսյանի պատճառով ապօրինի կերպով աշխատանքից ազատվել եմ: Նրանք կազմակերպել և միտումնավոր անջատել են հիվանդների շնչառական ապարատները, իսկ հետո հայտարարել, թե իմ գիտելիքները չեն համապատասխանում նման աշխատանքի համար’’,-մեզ նախկինում արդեն պատմել էր Նինել Իվանյանը:

Մանրամասները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ