Տեղի է ունեցել ԼՂՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի նիստ
Հուլիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 21-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի նիստ։
Նիստի ընթացքում ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ամփոփել է վերջին տարվա ընթացքում ԼՂՀ արտաքին քաղաքական ոլորտում կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև անդրադարձել առաջիկա անելիքներին և ծրագրերին։
Կարեն Միրզոյանը ԼՂՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի մի շարք աշխատակիցներին հանձնել է պատվոգրեր։
Նույն օրը ԱԳՆ 21-ամյակի կապակցությամբ հրավիրվել է մամուլի ասուլիս։