20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

”Մենք էլ ենք պետք Եվրասիական միությանը”

”Ես չգիտեմ` ինչ հիմքերի վրա է ասում առաջին նախագահը, ով, ի դեպ, ընդդիմադիր դաշտում ամենախոհեմ մոտեցումն ունի Եվրասիական միության հարցում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Նորավանք” գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը` խոսելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտած այն տեսակետի մասին, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հետաձգվում է, քանի որ Հայաստանը չի կողմնորոշվում` ինչպես լուծի մաքսակետի հարցը:

”Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, իմ ինֆորմացիայով` իմ վերլուծական ու անձնական, կարծես թե այդ խնդիրն ընդհանրապես չի նայվելու, չի դիտարկվելու, որովհետև լուծում չունի, իսկ մենք շատ ենք պետք Եվրասիական միությանը, ինչպես նրանք են մեզ պետք, այնպես էլ մենք` որպես Անդրոկվկասյան միակ երկիրը, որտեղ իրենք ունեն ռազմական ուժ, որը հարևան է և Թուրքիային, և Մերձավոր Արևելքին”,-շեշտեց Հարությունյանը:

Վերջինս նաև վստահ է, որ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև մաքսակետ չի դրվի, քանի որ նրանք նույն երկիրն են, նույն ազգն ու տնտեսական տարածքը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ