22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Երեւանը կներկայացնեն նաեւ հաշմանդամ մարզիկներ

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է ՀՀ նախագահի մրցանակի “Լավագույն մարզական ընտանիք-2014” հանրապետական մրցույթի  Երևանը ներկայացնող  հաշմանդամ մարզիկներին ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բարի երթ մաղթել նրանց այդ մարզական ստուգատեսում: Արամ Սուքիասյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը, ի թիվս այլ ծրագրերի, այսուհետ ևս  հնարավորին նպաստելու է հաշմանդամ մարզիկների ակտիվ ներգրավվածությանը  մարզական միջոցառումներին: Հաշմանդամ մարզիկները քաղաքապետի տեղակալին վստահեցրել են, որ հավուր պատշաճի են պատրաստվել մրցումներին, ներդնելու են ողջ կարողությունները հաջողության հասնելու համար և խնդրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցել իրենց երախտագիտությունը մշտական աջակցության, ինչպես նաև տվյալ մրցաշարին մասնակցելու անհրաժեշտ գույքով, մարզական հանդերձանքով և հաշմանդամասայլակներով ապահովելու համար:

“Լավագույն մարզական ընտանիք-2014” հանրապետական մրցույթում Երևանը կներկայացնի հաշմանդամություն ունեցող անձանց երևանաբնակ 5 ընտանիք և մեկական ընտանիք Չարենցավանից և Վարդենիսից: 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ