29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Բոլոր վարորդները հուլիսի 26-ին մի հատ թեթև շունչ կքաշեն՛՛

՛՛Աքիլլես՛՛ ավտովարորդների պաշտպանություն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը ողջունում է Ազգային ժողովի ՛՛Վարչական իրավախախտումների մասին՛՛ ՀՀ օրենքում կատարած փոփոխությունը, որով արագաչափերի, կարմիր գծերի, տեսանկարահանվող սարքերի արձանագրած տուգանքների չափերը փոփոխվել են: ՛՛Ազգային ժողովն ընդունեց այն փոփոխութունները, որոնց համար մենք ահագին ժամանակ պայքարում էինք, ոչ բոլորն ընդունեցին, սակայն որոշներն ընդունեցին: Այս օրենքն ուժի մեջ է մտնում այս ամսի 26-ից. բոլոր վարորդները մի հատ թեթև կշնչեն՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ օրենքի այս փոփոխությունը մեծ դրական արդյունք կտա վարորդներին: Հիշեցնենք, որ նոր օրենքով՝ 1-20 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի՝ հազար դրամի չափով, իսկ նախկինում մինչև 10 կմ/ժամ արագությունը գերազանցելու համար, անկախ նրանից մեկ, երկու, թե յոթ կիլոմետր է գերազացել, տուգանքը նույնն էր:  

Սակայն Հովհաննիսյանը չի համարում, որ այս փոփոխությամբ լուծվել են բոլոր խնդիրները: Խնդիր է մնում այն, որ տուգանքի հնգապատիկ դառնալու մասին ծանուցում չի տրվում վարորդին, այլ այն միանգամից ուղարկվում է ԴԱՀԿ-ին:  ՛՛Մեր գրասենյակ եկող ահազանգերը հիմնականում ԴԱՀԿ-ի ցանուցման վերաբերյալ հարցեր են, սա առաջնահերթ հարցն է Ազգային ժողովի առջև, որ պետք է ընդունել՝ ըստ օրենքի: Պետք է գան դատարան, հետո նոր գնան ԴԱՀԿ, իսկ քաղաքացին միայն իմանում է, որ տուգանքը հնգապատկվել է, և հաշիվը արգելափակվել է՛՛:

Ի դեպ, Հովհաննիսյանն ասաց նաև, որ շատ են դեպքերը, երբ վարորդները վճարում են տուգանքը, սակայն նրանց տուգանքի չափը կրկնապատկվում է:

Henaran.am-ի հարցին, թե արդյոք տուգանքների նոր չափը համաչափ է բնակչության կենսամակարդակին, Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա հարաբերական է, առավելագուն տուգանքի չափը հինգ հարյուր հազար դրամ է: ՛՛Նայած ում համար է շատ, հասարակ տաքսիստը 81կմ/ժամ արագություն չի բացի, չէ՞՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ