24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հետո ասում են նախկինների օրոք վատ էր, վատն էսօր է. Մինչեւ դուխով դառնալը` ամրագոտի չկապելու համար 5 հազար դրամ տուգանք էր նախատեսված, հիմա` հունվարից սարքել են 10 հազար

«Իրավունքի» խմբագրություն բազմաթիվ զանգեր են ստանում վերջին շրջանում հայ վարորդներից, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնում ինչպես բոնուսային համակարգի, այնպես էլ «Նոր Հայաստանում» վարորդների, ինչպես մեզ հետ զրույցում ասաց նրանցից մեկը` «վզին դրվող գումարների» առնչությամբ:

Զանգահարողներից մեկը` Արտյոմը, մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց. «Հետո ասում են նախկինների օրոք վատ էր, վատն էսօր է:

Առաջ մինչեւ էս դուխով դառնալը` ամրագոտի չկապելու համար 5 հազար դրամ տուգանք էր նախատեսված, հիմա` հունվարից սարքել են 10 հազար, նույնը հեռախոս օգտագործելու համար»:

Արագածոտնի մարզից զանգահարած Արգամ Հակոբյանն էլ վրդովված նկատեց. «Էլ չենք խոսում իրենց բոնուսային համակարգի մասին: Իբր սաղ տոչնի է, սաղ տեղն էր, հիմա էլ նորամուծություններ են անում: Թող ժողովրդին մարդավայել ապրելու հնարավորություն տան, ոչ թե խեղճ ու կրակ վարորդների հաշվին բյուջեն լցնեն: Գյուղից, մարզից եկող մարդը շա՞տ գիտի սրանց տուգանքների մասին: Չի կարելի էսպես վարվել ժողովրդի հետ: Ասում ենª դուխով ժողովուրդ, էլ դո՞ւխ թողեցին ժողովրդի մեջ»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ