18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Ո՞րն է ԵՏՄ անդամակցության ձգձգման պատճառը

Հուլիսի 22-ին քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը լրագրողների հետ ասուլիսին խոսեց տարածաշրջանային իրադարձությունների հնարավոր զարգացումների մասին և անդրադառնալով Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու հարցին նա ասաց, որ տեսականորեն այն դեռ գտնվում է միջկառավարական համաձայնության ատյանններում:

Անդամակցության ժամկետի ձգձգման հնարավոր պատճառներից Մարգարովը նշեց ճանապարհային քարտեզի, մաքսակետերի տեղադրման հարցը.’’Եթե մաքսակետերը տեղադրվեն էլ Արցախի սահմանին, ապա ֆորմալ դրանք չեն աշխատի’’- ասաց քաղաքագետը, քանի որ հայկական զորքերն են հսկում սահմանները:

Ըստ քաղաքագետի,  Արցախը դե ֆակտո կպահպանվի, դե յուրե բնականաբար Հայաստանը մտնելու է միջազգայնորեն ճանաչված տարածքներով: 

Ինչ վերաբերում է անդամակցության ժամկետին, ապա Ալեքսանդր Մարգարովը կես կատակ, կես լուրջ ասաց. ’’12 ամիս կա, կարող ենք նշել դրանցից ցանկացածը’’:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ