«Արմենիա» ավիաընկերությունը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է թռիչքները դեպի Լիոն
Պայմանավորված Ֆրանսիայում կորոնովիրուսի տարածման զգալի աճով, հաշվի առնելով տվյալ երկրի իշխանության հայտրարությունը, ինչպես նաև արդեն իսկ գնված տոմսերի զանգվածային վերադարձը, «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է Երևան – Լիոն – Երևան Մարտի 16, 23-ի և ապրիլի 2, 6, 13-ի չվերթները, տեղեկացնում է ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։
«Բոլոր տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանց որևէ հավելյալ տուգանքների: Հավելեմ, որ միայն մարտի 30-ի և ապրիլի 10-ի չվերթները կիրականացվեն՝ հնարավորություն տալով անհրաժեշտության դեպքում ուղևորվելու դեպի Լիոն և հակառակ ուղղությամբ: