15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Դատարանը վարույթ է ընդունել Հրայր Թովմասյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետի

Դատարանը մարտի 3-ին վարույթ է ընդունել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

ՍԴ նախագահը պահանջում է պարտավորեցնել Փաշինյանին՝ ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար եւ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «2018 թվականի մայիսից սկսած սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել»։ Դրանից հետո Հրայր Թովմասյանը 20 օր ժամանակ էր տվել, որպեսզի վարչապետը ներկայացնի ապացույց՝ վարչապետը ֆեյսբուքյան լայվով ներկայացրել էր այն գրիչը, որն իրեն տվել էր Հրայր Թովմասյանը։

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ