30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Վրեժի ծարավ. իշխանությունը չի «մարսում» հաղթող եւ անկախ համայնքապետերին. Փաստ

Նախօրեին դատախազության տարածած հայտարարությունից հայտնի դարձավ, որ «համայնքային հողամասերի ինքնակամ զավթումը, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու» համար մեղադրանք է առաջադրվել Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գեւորգյանին:

Վերջինս, սակայն, երեկ հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իսկ ընթացակարգային ու բովանդակային մասը որակեց, «մեղմ ասած», խիստ վիճահարույց իրավունքի, տրամաբանության ու բանականության տեսանկյունից։

Գեւորգյանը նաեւ նշել է, որ ինքը ոչ մի հանցանք չի կատարել եւ բարեխիղճ ծառայել է իր համայնքին ու համաքաղաքացիներին։ Ուշագրավ է նաեւ հայտարարության այն հատվածը, որտեղ Աբովյան համայնքի ղեկավարը ակնարկում է «որեւէ մեկի դիտավորության կամ դառը կյանքի հետեւանքով ստացած ապտակների արդյունքում առաջացած «նեղվածության» մասին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում իշխանությունները չեն կարողանում «մարսել» իրենց կրած պարտությունը Աբովյանում։ Մյուս կողմից՝ իշխանությունները չեն կարողանում «հանդուրժել» նաեւ այն համայնքների ղեկավարներին, որոնք, այսպես ասած, «սվոյ» չեն, ինքնուրույն են, առավել եւս նրանց, որոնք ավելի մեծ հեղինակություն ունեն տեղերում, քան իշխանությունները:

Թերթի տեղեկություններով, հանրապետության այլ համայնքային ղեկավարներ եւս գտնվում են իշխանության «խոշորացույցի» տակ։ Փաստացի, իշխանություններն Աբովյանի օրինակով նաեւ մեսիջ են հղում այն համայնքների ղեկավարներին, որոնք իրենց «կանտրոլի տակ չեն:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ