Ամոթ է մի արեք
Առաջին նկարում՝ Էդմոն Մարուքյանն է, Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամներով եւ պատգամավորների փոքր խմբով հարգանքի տուրք են մատուցում Մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Երկրորդ նկարում՝ Սերժ Սարգսյանն է, որը ծառ էր տնկում եւ հողի վրա թուղթ էին դրել որ վրան կանգնի, էսօրվա պես հիշում եմ քոմենթները, «այո, շատ ճիշտ է արել ոտքը չպետք է կպնի Մայր հողին, հիշեցի՛ք, շատ լավ է։
Երրորդ նկարում՝ ժողովրդի վարչապետն է, նույն ինքը Նիկոլ Փաշինյանը, նույն ինքը Մարտի 1-ի համահեղինակը, որ Մարտի 1-ը միշտ օգտագործել է իր քաղաքական նպատակների համար։
Մի փոքր հիշեցում էլ անեմ՝ Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը առաջինը փախավ։
Հիմա անցնեմ գրառմանս բուն նպատակին՝ «կարմիր գորգին»։ Մի քանի հարց առաջացավ. էդ կարմիր գորգը մենակ Նիկոլի կոշիկների համա՞ր է, թե իրեն մեղավոր է զգում տասը զոհերի համար եւ այդ արյունը չի ուզում զգա ոտքերին։
Ի դեպ՝ եթե նկատեցիք Լուսավորի պատգամավորները կողքով են անցնում, վրան ցելաֆոն են քաշել։ Ամոթ է մի արեք, մենք ամեն ինչ տեսնում ենք, անգամ երեկվա ձեր խրախճանքը տեսանք, հեչ սգացողի նման չէիք։ Երեսպաշտությունն էլ սահմաններ ունի։
Իրինա Դանիելյան